Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ինչո՞ւ Մատեո Ռենցին պարտվեց

Ինչո՞ւ Մատեո Ռենցին պարտվեց
07.03.2018 | 10:23

Նախկին վարչապետ ձախկենտրոնամետ Մատեո Ռենցիի, ում կուսակցությունը պաշտոնական տվյալներով խորհրդարանական ընտրություններում պատմական նվազագույն ցուցանիշն է արձանագրել` ստանալով ձայների 19 %-ը, ռազմավարությունը պետք է վերանայվի` Le Monde-ում գրում է Ժերոմ Գոտերեն: Առավոտյան ժամը 3-ին գյուղատնտեսության նախարար Մաուրիցիո Մարտինը` դեմոկրատական կուսակցության փոխնախագահը, հայտնվեց Նազարենոյի մամլո սրահում, որ ընդունի «հստակ պարտությունը» և ասի, որ Մատեո Ռենցին կխոսի հաջորդ օրը:

Կմնա՞ նախկին վարչապետը իր պաշտոնին, ինչպես հայտարարում էր ընտրություններից մի քանի օր առաջ: Փաստ չէ, նրա հրաժարականի լուրերը պտտվում էին ընտրական ամբողջ գիշերվա ընթացքում: Այդ գիշեր քննադատության թիրախ էր հենց Ռենցին իր վերջին ամիսների ռազմավարությամբ: Առաջին հերթին իր «Ռոզատելումի» որոշումով` ընտրական օրենքի, որ մղում է ալյանսների ստեղծման, որն այդպես էլ չհաջողվեց պարտադրել ու նպաստեց աջկենտրոնամետ կոալիցիայի հաղթանակի պայմանների ստեղծմանը: Վերջապես` ամենասկզբից կիրառվող մարտավարությունը` ամեն ինչի համաձայնել` հանուն «մեծ կոալիցիայի» ստեղծման` սկսած դեմոկրատական կուսակցությունից մինչև աջ «Առաջ, Իտալիան», նույնպես հօդս ցնդեցին ընտրությունների գործընթացում: Իտալիայի ձախերը արթնացան գլխին ստացած հարվածից` 5 հոգնեցուցիչ տարիներ իշխանության գլուխ լինելուց հետո: Մինչև հիմա եվրոպական քաղաքական համայնապատկերում, որտեղ սոցիալ-դեմոկրատիան համարյա վախճանվել է, Իտալիան բացառություն էր: Կիրակի գիշերը իրավիճակը շտկվեց:

Ժերոմ ԳՈՏԵՐԵ | Le Monde


Հ.Գ. «5 աստղ» շարժումը, ընտրություններում առավելագույն ձայներ հավաքելով, պատրաստվում է կառավարություն ձևավորել` Հռոմում մամուլի ասուլիսում հայտարարել է շարժման ղեկավար Լուիջի դի Մայոն, որ գործազուրկ է ու նույնիսկ բարձրագույն կրթություն չունի: Նա կարծում է, որ աջկենտրոնամետ ընդդիմությունը, ձայների մեծամասնություն ունենալով, չի հավաքել կառավարություն ձևավորելուն բավարար ձայներ: Մայոյի կարծիքով՝ իր շարժումն առավել օրինական է` որպես իշխող կուսակցություն` ի տարբերություն մյուսների, ներկայացնում է ամբողջ երկիրը` Վալլե դ’Աոստայից մինչև Սիցիլիա:
Նախնական տվյալներով «5 աստղին» (32 տոկոս) գերազանցում է Մատեո Սալվինիի «Լիգա» և Սիլվիո Բերլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կոալիցիան` մյուս կուսակցությունների հետ նրանք հավաքել են 37 տոկոս: Խորհրդարանում մեծամասնություն ստանալու և իշխանություն ձևավորելու հնարավորութան համար անհրաժեշտ է 40 տոկոս: Ինչու՞ է Լուիջի դի Մայոն որոշել, որ իր 32-ը ավելին է Սալվինիի ու Բեռլուսոկոնիի 37-ից, զուտ անձնական ընկալման խնդիր է: Համենայն դեպս` Մատեո Սալվինին ևս հայտարարում է, որ պատրաստ է վարչապետ դառնալ ու փոխել Իտալիայի արտաքին ու ներքին քաղաքականությունը: Իտալիան դեռ անակնկալներ կմատուցի ինքն իրեն ու Եվրոպային: 2019-ից վարչապետ լինելու իրավունքը կվերականգնի Սիլվիո Բեռլուսկոնին և այդ ժամանակ կսկսվեն բուն իտալական կրքերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ